Գերմանիան ԼՂՀ հակամարտության լուծման վերաբերյալ ծրագրեր կառաջարկի
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան պատրաստ է աջակցել սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփլը: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Դեսպանի խոսքերով երեք օրից Գերմանիայի արտգործնախարարը կլոր սեղան քննարկման ընթացքում ավելի մանրամասնորեն կտեղեկացնի սպասվող ծրագրերի մասին:
«Հակամարտությունները, որոնք մենք անվանում են սառեցված, պետք է լուծվեն ԵԱՀԿ շրջանակներում ընդունված որոշումների հիման վրա: Այս ուղղությամբ պետք է քննարկումներ անցկացվեն, որոնք բաց են լինելու բոլոր անդամ պետությունների համար»,- նշել է դեսպանը:
Նա շեշտել է նաև կազմակերպության անդամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտության մասին: