Անկարայում սկսվել են Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարում Անկարայում, հայտնում է Anadolu-ն։
Նախարարները կքննարկեն Սև ծովում հացահատիկով չոր բեռնատար նավերի համար անվտանգ միջանցքի ձևավորումը։
Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկում են նաև Անկարայի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի թեման։ Երկու երկրների բանակցային պատվիրակությունների կազմում են նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։