Ռուսական բանակը Խարկովում խոցել է զրահատեխնիկայի գործարան
Ռուս զինվորականները բարձր ճշգրտության ավիացիայի հրթիռներով հարված են հասցրել Խարկովի մերձակայքում գտնվող զրահատեխնիկայի գործարանին և Չուգուև քաղաքի մոտ գտնվող վառելիքի պահեստներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Խարկովի մարզում բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները խոցել են զրահատեխնիկայի գործարանը, որի արտադրամասերում կատարվել են Ուկրաինայի զինված ուժերի տանկերի և այլ զրահատեխնիկայի վերանորոգում»,- Կոնաշենկովի խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Նրա խոսքով` բացի այդ, Խարկովի մարզի Չուգուև քաղաքի տարածքում ոչնչացվել է ուկրաինական բանակի տեխնիկայի վառելիքի պահեստը։