Իրանը թալիբներին է փոխանցել Աֆղանստանի նախկին կառավարության ողջ զինտեխնիկան
Իրանը թալիբներին է փոխանցել Աֆղանստանի նախկին կառավարության ողջ զինտեխնիկան, որը հայտնվել է նրա տարածքում, հայտնում է Aamaj News-ը՝ հղում անելով Հերաթ նահանգում թալիբների ներկայացուցչի հայտարարությանը։
Ավելի վաղ Աֆղանստանի կառավարական ուժերի անդամները փախել էին հարեւան երկրներ՝ գողանալով տարբեր զինտեխնիկա։ Մասնավորապես, տասնյակ ուղղաթիռներ ու ինքնաթիռներ են առևանգվել: Զինվորական անձնակազմը և կառավարական աշխարհազորայինները զրահամեքենաներով լքել են Իրանին սահմանակից Հերաթ նահանգը։
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանը թալիբներին է հանձնել Humvee զրահամեքենաներ և Ranger պիկապներ, ինչպես նաև տարբեր տեսակի հրետանային զինատեսակներ։