«Փաշինյանի ու իր խունտայի փչած փուչիկը կարող է պայթել»․ ընդդիմադիրներին ու ԶԼՄ-ներին չեն հրավիրել «Մարիոթի» քննարկմանը. Մամիջանյան (տեսանյութ)
«Մարիոթ» հյուրանոցում ժողովրդավարության վերաբերյալ հերթական քննարկումն է մեկնարկել, որին մասնակցում են միջազգային մի շարք կառուցների ներկայցուցիչներ, ներկա են նաև իշխանությունից մի շարք մարդիկ։ Իսկ ընդդիմադիր պատգամավորներն ու ԶԼՄ-ները չեն հրավիրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի խոսենք Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Հատկանշական է, որ այս միջոցառմանը ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէ։ Մենք ուզում էինք այսօր խոսել Հայաստանի դատական վիճակի իրականության մասին, բայց, ինչպես ասացի, մենք անգամ հրավիրված չենք։ ՄԵնք ուզում էինք խոսել ոստիկանության բռնություններից ու դրա իսկ վերաբերյալ դատական իշխանության լռությունից»,- ասաց Մամիջանյանը;
Նա նկատում է, որ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը այս հանդիպմանը փաստորեն արգելված է.
«Արգելված է, որովհետև այն փուչիկը, որը կարող են փչել Փաշինյանն ու իր խունտան, հանկարծ կարող են պայքել»,- հավելեց նա։