Թուրքիան 10 պայման է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջ
Թուրքական իշխանությունները Շվեդիային և Ֆինլանդիային առաջադրել են 10 պայման, որոնց կատարումը կարող է ստիպել Անկարային վերանայել իր վերաբերմունքը սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, գրում է Yeni Şafak թերթը։
Տվյալների համաձայն՝ մայիսի 25-ին Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչներին ներկայացվել է պահանջների փաթեթ։ Մասնավորապես, ինչպես հաղորդվում է, երկու երկրները պետք է հայտարարեն աջակցության մասին Թուրքիային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում և ընդունեն համապատասխան օրենսդրական ակտեր, փակեն Քրդական բանվորական կուսակցությանը առնչվող բոլոր կազմակերպությունները, նրանց ակտիվներն ու լրատվամիջոցները իրենց տարածքում և կանխեն դրանց վերաբացումը։
Բացի այդ, թուրքական իշխանությունները Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջում են արտահանձնել ահաբեկիչների հետ կապված անձանց, վերացնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի էմբարգոն և առաջարկել համագործակցություն հաստատել հետախուզական գործակալությունների միջև ահաբեկչության դեմ պայքարում։