Անգելա Մերկելը բացատրել է, որ 2008-ին ինքը դեմ է եղել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է, որ 2008-ին ինքը դեմ է եղել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն, քանի որ երկիրը «շատ պառակտված է ներքին քաղաքականության ոլորտում» և օլիգարխների մեծ ազդեցությունն ուներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մերկելն այս հայտարարությունն արել է Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, և սա նախկին կանցլերի առաջին շփումն է մամուլի հետ՝ պաշտոնը լքելուց հետո։ Անգելա Մերկելն ասել է, որ 2008 թվականին Ուկրաինան «այլ երկիր էր», որը նկատելիորեն բաժանված էր ներքին քաղաքականության ոլորտում։ Նույնիսկ այն ժամանակ, ըստ նախկին կանցլերի, Ռուսաստանը կփորձեր թույլ չտալ, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչը ձեռնտու չէր Կիևին։
Բացի այդ, Մերկելը նշել է, որ այն ժամանակ օլիգարխները մեծ ազդեցություն ունեին Ուկրաինայում, մինչդեռ մինչ այժմ նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը դրական ազդեցություն է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի վրա։