Թուրքիան չի ընդունում և մերժում է Եվրախորհրդարանի զեկույցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի զեկույցը Թուրքիայի վերաբերյալ:
Եվրախորհրդարանի կողմից ընդունվել է հանձնարարական բնույթի բանաձեւ, հայտնում է Anadolu-ն։
«Թուրքիան չի ընդունում և մերժում է Եվրախորհրդարանի զեկույցում տեղ գտած կանխակալ և անիրատեսական գնահատականները, որոնք հիմնված են մակերեսային և անհեռատես մոտեցման վրա, որն անտեսում է մեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում։
Նախարարությունը նշել է, որ Եվրախորհրդարանից Թուրքիայի հիմնական ակնկալիքն այն չէ, որ այն դառնա «նեղմիտ» շրջանակների օրակարգային գործիք: Նշվում է նաև, որ այդ բանակցությունները չեն օգնում Թուրքիայի ԵՄ-ին միանալու գործընթացը վերակենդանացնել: