Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարությունը՝ «ТНТ»-ի աստղերի մասնակցությամբ շոուի պաստառի վերաբերյալ
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածլ, որտեղ ասված է.
«Սիրելի հանդիսատես,
Այսօր համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել․
ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի (կարող եք ծանոթանալ մեր խաղացանկին https://www.facebook.com/sundukyantheatre/posts/2166651256834677 )։
բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՎ ՉԻ ՍՏԱՑԵԼ թատրոնի համաձայնությունը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել պաշտոնական նամակով։
Հարգանքով,
Տնօրենություն»։
Հիշեցնենք՝ խոսքը «Залечь на дно в Ереване թատերական շոուի մասին է, որի հայտարարությունն արդեն մի քանի օր է պտտվում է սոցիալական ցանցերում։ Ֆեյսբուքյան հանրության շրջանում այն հատկապես բուռն քննադատության է ենթարկվել պաստառի պատճառով, որի վրա շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։