Ինքնասպանության մի քանի դեպք Հոկտեմբերյանի քրեակատարողական հիմնարկում
Հոկտեմբերյանի քրեակատարողական հիմնարկը տարին սկսել է ինքնասպանության դեպքերով:
Կալանավայրում դիերը հայտնաբերվել են կախված վիճակում:
newspress.am-ին հասած տեղեկություններով` ինքնասպան եղածների թիվը 3-ն է: ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ ինքնասպան եղած կալանավորները 2-ն են:
Ըստ վարչության տվյալների`հունվարի 4-ին ինքնասպան է եղել 21-ամյա կալանավոր Անզոր Կարապետյանը, իսկ հունվարի 6-ին` դատապարտյալ 31-ամյա Արմեն Փարադանյանը: Վերջինս 2019թ-ին արդեն ազատ էր արձակվելու:
Երիտասարդների ինքնասպանության պատճառը պարզելու համար newspress.am-ը զանգահարեց նաև ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, թե ավելի մանրամասն տվյալներ չեն կարող հայտնել, իսկ հարցերին կպատասխանեն միայն գրավոր տարբերակով` 5 օրվա ընթացքում:
Կտրվեն լրացուցիչ տեղեկություններ: