Ի՞նչ էրեսով ես մարդամեջ դուրս գալու. Ռուբեն Մելիքյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անահիտը համակուրսեցիս է, ու թեև վաղուց նրա կամ որևէ այլ նիկոլականի հետ կապ չեմ պահում, կուրսեցի լինելու փաստով պայմանավորված՝ միշտ ներքին զսպվածություն եմ ունեցել նրան քննադատելու հարցում։ Ի դեպ, դրա համար մեր մի քանի այլ համակուրսեցիներ արժանիորեն նախատել են ինձ։
Բայց իր այսօրվա խայտառակ դիրքորոշումը հունիսի 3-ի ոստիկանական գործողության վերաբերյալ ինձ ուղղակի հունից հանեց…
Պաշտոնը հավերժ չի, Անահիտ։ Պաշտոնից հետո կյա՛նք կա։ Ի՞նչ էրեսով ես մարդամեջ դուրս գալու»։