Լատվիայում արգելվել է ռուսերեն կրթությունը
Լատվիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններին, համաձայն որոնց՝ երկրում արգելվում է դպրոցական և նախադպրոցական կրթություն տալ ռուսերենով։ Այժմ դպրոցներում և մանկապարտեզներում միայն լատվիերենը պետք է կիրառվի։
2023 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոցների առաջին, չորրորդ և յոթերորդ դասարանները, ինչպես նաև մանկապարտեզները կանցնեն լատվիերենի։ 2025 թվականին անցումը պետք է ամբողջությամբ իրականացվի, ասվում է փաստաթղթում։
Ինչ վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատություններին, ապա որպես օտար լեզու կարող են ուսումնասիրվել միայն ԵՄ երկրների պետական լեզուները։
Հունիսի 6-ին հաղորդվել էր՝ Լատվիայում արգելվել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։