Գերեվարված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6489-ի.Շոյգու
Գերեվարված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6489-ի։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։
Շոյգուն, խոսելով «հատուկ ռազմական գործողության» միջանկյալ արդյունքների մասին, ասել է, որ հինգ օրում Ուկրաինայի զինված ուժերի 126 զինծառայող է հանձնվել, նրանց ընդհանուր թիվը կազմում է 6489 մարդ։