Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասն ազատագրվել է. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «հատուկ ռազմական գործողության» ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասի ազատագրման մասին Սևերսկի Դոնեցկ գետի ձախ ափին։
«Ազատագրվել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասը Սեվերսկի Դոնեցկի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, ինչպես նաև 15 այլ բնակավայրեր», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն։