Ադրբեջանական բանակում անցկացվում են հերթական զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված ուսումնական պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումների ինքնագնաց հաուբիցների անձնակազմերի մասնակցությամբ անցկացվել են մարտավարական իրական կրակի վարժանքներ։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, զորավարժությունների պլանի համաձայն, կրակային աջակցության ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր՝ գրավելով պահեստային կրակոցների և ելման դիրքեր։