Ադրբեջանը դրական է արձագանքել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներին. Բայրամով
Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով «Անադոլու»-ի հարցերին։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը ժամանել է Անկարա՝ Թուրքիայի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը դրական է արձագանքել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունները կարգավորելու հանդիպումներին:
Ջեյհուն Բայրամովն այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անվանել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված ուղերձների դրական օրինակ։