Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում՝ դիտելու «Էֆես-2022» միջազգային զորավարժությունները։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Զաքիր Հասանովը կայցելի նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսին: