Թուրքիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ
Հունիսի 20-ից 28-ը Թուրքիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 զորավարժությունները, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի տեղակայման և պատրաստության զորավարժությունները կկազմակերպվեն թուրքական Քոնիայի 3-րդ գլխավոր հրթիռային բազայում։
Նշվում է, որ զորավարժությունները կիրականացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որը եզակի հնարավորություն է ընձեռում օդային գործողությունների մեթոդների ուսուցման առումով։