Բորիդ Ջոնսոնը ստացավ 1 տարվա անձեռմխելիություն
Պահպանողական կուսակցության բրիտանացի պատգամավորները չեն կարողացել անվստահություն հայտնել վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Այս որոշմանն աջակցել են 148 պատգամավորներ՝ պահանջվող 180-ից, հաղորդում է Liga.net-ը։
Վստահության քվեի օգտին քվեարկել է 211, դեմ՝ 148 պատգամավոր։Այսպիսով, Ջոնսոնը ստանում է պաշտոնանկության 12-ամսյա անձեռնմխելիություն։
Հիշեցնենք, որ Ջոնսոնին անվստահություն հայտնելու համար քվեարկության համար հիմք է հանդիսացել 2020-2021 թվականներին կորոնավիրուսային կարանտինի ժամանակ Դաունինգ սթրիթում տեղի ունեցած խնջույքը: