ԱՄՆ-ում մեկնաբանել են Լավրովի համար օդային սահմանները փակելու մի շարք երկրների որոշումները
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից և Չեռնոգորիայից Սերբիա այցի համար օդային միջանցք տրամադրելուց հրաժարվելը համարում է «այս երկրների ինքնիշխան որոշումը», գրում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումն արտացոլում է Եվրոպայի վճռականությունը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուկրաինական պատերազմի համար։
Փրայսը նաև հորդորել է Սերբիան կենտրոնանալ ԵՄ-ին անդամակցելու և անվտանգության ընդհանուր քաղաքականության վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուլղարիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան արգելել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Արդյունքում նրա այցը Սերբիա չեղարկվել է։