Էնթոնի Բլինկենը պնդում է, որ Ռուսաստանը զբաղվում է շանտաժով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պնդում է, որ Ռուսաստանը զբաղվում է շանտաժով, այլ ոչ թե օժանդակում է համաշխարհային պարենային ճգնաժամի կարգավորմանը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինն արգելափակում է պարենամթերքի մատակարարումները և պահանջում է, որ աշխարհը համաձայնի իր պահանջներին և չեղարկի պատժամիջոցները: Այսինքն, պարզ ասած, սա շանտաժ է»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ այժմ, ռուսական ռազմածովային շրջափակման պատճառով, Ուկրաինան չի կարողանում բերքը տեղափոխել իրենց սովորական վայրեր։
«Կա մոտ 20 միլիոն տոննա ցորեն, որը փակված է Օդեսայի մերձակայքում գտնվող պահեստներում և նավերի վրա, որոնք արգելափակված են Օդեսայի նավահանգստում ռուսական այս շրջափակման պատճառով»,- ասել է Բլինկենը: