Ադրբեջանում ամուսինը պատվիրել է կնոջ սպանությունը
Ադրբեջանում 1968 թվականին ծնված Սևիլ Ռզայևան սեփական տանը սպանվել է: Հետաքննությունը պարզել է, որ Ռզաևայի սպանությունը պատվիրվել է նրա ամուսինը: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Երեկ Ադրբեջանի Սաբունջու շրջանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ սեփական տանը անհայտ անձանց կողմից սպանվել է Սևիլ Ռզաևան: Ոստիկանության հետաքննության արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է նրա ամուսնու պատվերով: Ամուսինը Էլշադ Հասանովին և նրա կնոջը` Քարիմ Հասանովային վճարել է 2000 ադրբեջանական մանաթ իր կնոջ սպանության համար:
Հանցագործները կալանավորված են, իսկ հետաքննությունը շարունակվում է: