Հանրային հարցում՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային հարցում է իրականացնում։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նպատակն է՝ որոշել սահմանադրական բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:
Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում` իրականացվում է հանրային հարցում, որի արդյունքում հավաքագրված առաջարկություններն ու խնդիրները կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:
Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, խնդրում ենք դրանք ներկայացնել սույն հարցման ձևաչափի շրջանակներում՝ հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/jpkr7c։