Մոսկվան երբեք վտանգ չի ներկայացրել Հելսինկիի և Ստոկհոլմի համար. Պեսկով
Մոսկվան երբեք վտանգ չի ներկայացրել Հելսինկիի և Ստոկհոլմի համար, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ուզում եմ պարզապես հիշեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի սպառնացել ոչ Ֆինլանդիային, ոչ Շվեդիային:
Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել է նախագահ Պուտինը»,- պատասխանել է Պեսկովը ՏԱՍՍ-ի հարցին՝ մեկնաբանելու Ֆինլանդիայի անվտանգության պետ Անտի Պելտարիի հայտարարությունը, որը նշել է, որ Հելսինկին զարմացած է, որ Մոսկվան չի փորձում ճնշում գործադրել Ֆինլանդիայի վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ցանկության պատճառով: