Տղերք, եթե դուք էդ գործիքից չեք հասկանում, ինչո՞ւ եք վերցնում ձեռքներդ, կրակում․ ախր ընկերոջդ էիր սպանում, այ տղա․ Արմեն Պետրոսյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
Ծիծաղս էլ է գալիս․ ախր, տղերք, եթե դուք էդ գործիքից չեք հասկանում, ինչո՞ւ եք վերցնում ձեռքներդ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր, դերասան-կասկադյոր և հնարքների բեմադրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախմանն ու լուսաձայնային նռնակների կիրառմանը։
«Ինչ ես վերցրել ձեռքդ, այ բալամ, ձեռքիցդ հոտ է գալու ախր։ Ախր դու քո ընկերոջն էիր սպանում»,- նկատում է Արմեն Պետրոսյանն ու ոստիկանական ղեկավար կազմին հորդորում ուշադիր լինել իր կադրերի մասնագիտական ունակություններին։
Մանրամասները՝ տեսանյութում