Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ:
Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:
Եվ ամենակարևորը` ինչո՞ւ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչո՞ւ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչո՞ւ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչո՞ւ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյանց հետ:
Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչո՞ւ հայը ինքն իրեն չի հարգում, ինչո՞ւ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:
Ինչո՞ւ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչո՞ւ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ:
Ինչո՞ւ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:
Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:
Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես»: