Կենդանիների տեսակ կա, չէ՞, որ թքում է, աքացի է տալիս․․․ հիմա ես էդ թքող տեսակին եմ ասում՝ չես վախենո՞ւմ, որ մի օր մարդիկ քեզ կանգնեցնեն ու արտաթորեն դեմքիդ․ Արմեն Պետրոսյանը՝ որոշ ոստիկանների (տեսանյութ)
Տղերք, լավ բան չեք անում։ Ասուլիսի ժամանակ, ոստիկաններին դիմելով, ասաց Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր, դերասան-կասկադյոր և հնարքների բեմադրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Արմեն Պետրոսյանը։ Նա բոլոր ոստիկաններին մի արշինով չի նայում, քանի որ նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է սպայի պատիվը։ Բայց, ըստ արվեստագետի, կա մի էնդեմիկ տեսակ, որը ոչ մի կարմիր գրքում չի մտնում։
«Կենդանիների տեսակներ կան, չէ՞, որ թքում են, աքացի են տալիս կամ կենդանական այլ գործողություններ են անում, հիմա ես էն թքող տեսակին եմ ասում՝ չե՞ք վախենում, որ մի օր մարդիկ քեզ կկանգնեցնեն ու կարտաթորեն քո դեմքին»,- ասում է Արմեն Պետրոսյանն ու հիշեցնում, որ խոսքը ոչ բոլոր ոստիկաններին է վերաբերում։
Նա նկատում է, որ շատ պատվախնդիր ոստիկաններ կան, ովքեր հասկանում են՝ ինչ է ուսադիրն ու ոստիկանի համազգեստը։
«Երբ ինձ ասում են՝ Արմեն ջան, ինչի ուսադիր չես կրում, ես ասում եմ՝ իմ ուսադիրներն իմ որդիներն են ու ես ոչ թե ուսադիր, այլ հայրենիքս եմ կրում ուսերիս»,- ասաց Արմեն Պետրոսյանը։