Շնորհավորում եմ իշխանություններին՝ իրենց «ճարտար մտքով» բացահայտել են 30 տարվա թալանը. Հովհաննես Գալստյանը՝ Արմեն Գրիգորյանի ու մյուսների կալանավորման մասին (տեսանյութ)
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վստահ է՝ Արմեն Գրիգորյանին ձերբակալեցին, քանի որ տեսան, թե որքան մարդ կկանգներ նրա կողքին։
«Արմեն Գրիգորյանն ասում էր՝ դեմ եք Ֆրանսիայի հրապարակի առաջնորդներին՝ եկեք, կանգնեք իմ կողքին, ու մարդիկ գալիս էին։ Ես հիմա էլ գնում եմ հրապարակ Արմենի համար»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց կինոռեժիսորը։
Նա նաև նկատեց, որ, այդ առումով, այսօրվա իշխանությանը կարելի է շնորհավորել։
«Շնորհավորում եմ իշխանություններին՝ իրենց «ճարտար մտքով» բացահայտել են 30 տարվա թալանը, գտել էս մարդկանց»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում