Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Բաքվին հարկավոր 3 օդանավակայան փոքրիկ Արցախում. պարզաբանում է փորձագետը (լուսանկարներ)

Ադրբեջանը խաղաղության դարաշրջանին պատրաստվում է բայրաքթարների «երամներով» ու դրանց համար կառուցվող «բներով»։ Նման դիտարկմամբ է հանդես եկել Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։

Նրա գրառման մեջ ասվում է.

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ «ԵՐԱՄՆԵՐՈՎ» ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ «ԲՆԵՐՈՎ»․ ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՎԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ 3 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում բացի այլ կոմունիկացիոն ենթակառուցվածքներից, միանգամից 3 օդանավակայան է կառուցում` Վանդայում, Կովսականում և Բերձորում։ Ընդ որում, եթե Վարանդայի օդանավակայանն արդեն իսկ շահագործման է հանձնվել, ապա մյուս երկուսը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 1-2 տարիներին։

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Կարևոր է հասկանալ, թե ինչու է Բաքուն Արցախի օկուպացված տարածքի հարավային շրջանում, Իրանի և Հայաստանի հետ սահմանի երկայնքով այդքան հապճեպ և աննախադեպ խտությամբ օդանավակայանների ցանց կառուցում։ Տե՛ս ստորեվ նԵրկայացված քարտեզները․

Իհարկե Ադրբեջանի իշխանությունները իրենց իրական նպատակներն ու ծրագրերը քողարկում են քաղաքացիական, տնտեսական և այլ առաջնահերթություններով։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենի հետևում թաքնված են լուրջ ռազմական ծրագրեր և հաշվարկներ։

Այսպես, հայտնի է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցում առանցքային դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), առաջին հերթին թուրքական Բայրաքթարները։ 44֊օրյա պատերազմից հետո, երբ թվում է՝ Ադրբեջանն իր հիմնական ռազմական խնդիրը լուծել է, Բաքվի բռնապետը 2 տարում ռազմական բյուջեն ավելացրել է ավելի քան 50%-ով։ Արդյունքում Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ԱԹՍ֊ների ձեռքբերումը Իսրայելից` միաժամանակ զգալիորեն թարմացնելով ու ընդլայնելով Բայրաքթարների իր զինանոցը, նախաձեռնելով այդ զինատեսակի արտադրություն սեփական տարածքում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հարձակվողական զենք է ձեռք բերում հենց հարձակվելու նպատակով։ Սակայն Բայրաքթարների և մյուս խոշոր ԱԹՍ֊երի հաջող կիրառման համար կարևոր է նաև համապատասխան ենթակառուցվածքների` օդանավակայանների, դրանք միմյանց կապող ճանապարհային ցանցերի առկայությունը։

Բայրաքթարների ցամաքային կառավարման առավելագույն հեռավորությունը 150 կիլոմետր է, իսկ դրա օպտիմալ կիրառման համար հարկավոր է ցամաքային կառավարման հանգույցից ավելի փոքր հեռավորություն՝ միջինում 100 կմ։

Օրինակ Վարանդայի օդանավակայանը հնարավորություն է տալիս ապահովել Բայրաքթարների և այդ կատեգորիայի այլ ԱԹՍ-երի անխոչընդոտ կիրառումը Արցախի ողջ տարածքում։ Կովսականի և Բերձորի օդանավակայաններն արդեն, Նախիջևանի օդանավակայանի հետ միասին նույն հնարավորությունները ստեղծելու են ամբողջ Սյունիքի և Վայոց Ձորի տարածքում, Գեղարքունիքի մարզի Հարավային հատվածում, Արարատի մարզում։

Եթե նայեք քարտեզին, կնկատեք, որ այդ օդանավակայանների ցանցը Արցախի Հարավային շրջանների և Սյունիքի օդային տարածքում երկու պայմանական եռանկյունիներ է ձևավորում։ Դա Ադրբեջանին հնարավորություն է տալու անխոչընդոտ սպասարկել ԱԹՍ֊երը այդ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ` դրանց թռիչքն ու վայրեջքը ապահովելով տարբեր օդանավակայանների տարածքում։ Որքանով հասկանում եմ, փորձագետների հիմնական տեսակետը Ուկրաինայում Բայրաքթարների անարդյունավետության կապակցությամբ այն է, որ վերջինիս հսկայական տարածքում բացակայում է օդանավակայանների խիտ ցանցը և ԱԹՍ֊ի առաջին թռիչքից ու վայրէջքից հետո դրա կրկնակի թռիչքը նույն տարածքից գրեթե 100%-ով խոցելի է դառնում ՀՕՊ համակարգերի և ռուսական օդային խոցման միջոցների համար, հետևաբար թռիչքի և վայրէջքի ուղղությունների դիվերսիֆիկացիան շատ կարևոր նշանակություն ունի։

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս` հյուսիսային մարզերին, ապա Թուրքիան ու Ադրբեջանը ԱԹՍ-երի միջոցով դրանք թիրախավորելու համար արդեն իսկ ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Որպես ապացույց կարող եք հիշել 44֊օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ֊երի առեղծվածը Աբովյանի հատվածում։

ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԹԻՐԱԽՈՒՄ

Միաժամանակ Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը միայն Հայաստանով չեն սահմանափակվում։ Վարանդայի, Կովսականի օդանավակայանների կառուցումը, արդեն իսկ Ադրբեջանի այլ Հարավային շրջաններում առկա ենթակառուցվածքներն ու Նախիջևանի օդանավակայանը զգալիորեն մեծացնում են նաև Իրանի հյուսիսային շրջանների խոցելիությունը։ Մասնավորապես, Բայրաքթարների հասանելիության տիրույթում է հայտնում Թավրիզը և Իրանի մի շարք այլ ստրատեգիական նշանակության բնակավայրեր ու օբյեկտներ։ Զգալիորեն մեծանում են նաև այդ տարածքների օդային հետախուզության հնարավորությունները։

Այսինքն, Ադրբեջանի և Թուրքիայի այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը, որը վայելում է նաև անգլո-սաքսերի ու Իսրայելի ակտիվ աջակցությունը, ունի ինչպես մարտավարական՝ ՀՀ հարավային շրջաններում ու Արցախում օդային գերակայաություն ստանալու, այնպես էլ ռազմավարական՝ Իրանի հյուսիսային շրջանների ուղղությամբ օդային պլացդարմ ձևավորելու նպատակ։

Զուգահեռաբար Ադրբեջանը Արցախի բոլոր օկուպացված շրջաններում կառուցում է շատ խիտ ճանապարհային ցանց, որոնց հիմնական հանգույցը դառնալու է Շուշի-Բերձոր առանցքը, ինչպես նաև Քարվաճառը։ Հատկապես ուշագրավ է դեպի Քարվաճառ Մռավ լեռան տակով թունելի կառուցումը, որը էապես կդյուրացնի ադրբեջանական զորքերի տեղաշարժը հյուսիսից դեպի Քարվաճառ և Վարդենիսի շրջանի սահմանամերձ գոտի։

Այսինքն, Ադրբեջանի ենթակառուցվածքային ծրագրերի տրամաբանությունը հուշում է, որ դրանք միտված են Արցախի շուրջբոլորը և ՀՀ արևելյան սահմաններին՝ հատկապես Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի և Վարդենիսի շրջանի հատվածում ոչ միայն օդային, այլև ցամաքային պլացդարմ ձևավորելու նպատակին։ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ Հայաստանի նկատմամբ նոր լայնամասշտաբ հարձակման պլան է նախապատրաստում, որտեղ առանցքային դերակատարություն պետք է ունենա Հայաստանի սահմանի երկայնքով օդային գերակայությունը։

ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ ՄԵՆՔ

Արդեն 1,5- տարի է անցել պատերազմից, մենք ոչ միայն գրեթե չենք ավելացրել ռազմական ծախսերը, ոչ միայն չենք վերականգնել կրիտիկական ենթակառուցվածքները, այլ նույնիսկ չենք կարողացել նորմալ կառուցել ՀՀ-Իրան այսպես կոչված «այլընտրանքային» ճանապարհը։ Մինչ ՀՀ իշխանությունները ամեն օր պարծենում են ՀՀ տարբեր գյուղերում մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհների կոսմետիկ վերանորոգման փաստով, Ադրբեջանն Արցախում 0-ից հազարավոր կիլոմետրերի հասնող ճանապարհային ցանց է ձևավորում, որը քողարկված ռազմական նպատակներ է հետապնդում։

Մինչ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ակնհայտորեն ուղղվեծ են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերի դեմ, այսինքն թուրք-ադրբեջանական ծրագրերը զսպելու առումով Հայաստանն ու Իրանը բնական գործընկերներ են, մենք ոչ թե Թեհրանի հետ հարաբերություններն ենք վերանայում ու խորացնում, այլ անհասկանալի խաղերի մեջ ենք մտել Իրանի հակառակորդներ ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Մինչդեռ ճիշտ աշխատելու դեպքում Իրանը իրոք կարող էր մեզ շատ օգտակար լինել։ Իրանն այսօր ունի սեփական արտադրության տարատեսակ ԱԹՍ-ներ, որոնք ըստ փորձագիտական գնահատականների, ոչնչով չեն զիջում թուրքական բայրաքթարներին։ Իրանը նաև կարող էր մեծ դեր խաղալ Հյուսիս-Հարավ ճանապարհի առնվազն Սյունիքի հատվածը արագ վերականգնելու հարցում։ Սակայն ինչո՞վ պետք է Իրանը մեզ օգտակար լինի, երբ մենք փակ աչքերով գնում ենք դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղության» թակարդը։

***
Երբ ձեր «խաղաղության աղավնիները»՝ բայրաքթարների տեսքով կրկին հայ ժողովրդի գլխին կախվեն, կարող եք հանգիստ նրանց դեմ լուսա-ձայնային նռնակներ կիրառել, իսկ թուրք-ադրբեջանական հերթական էքսպանսիան զսպելու համար կրճատված ԶՈՒ փոխարեն կարմիրբերետավորներին կուղարկեք, դե իսկ հակառակորդի ԱԹՍ-երի դեմ կկիրառեք Ֆրանսիայի հրապարակն ամեն օր նկարող ձեր դրոններն ու խաղալիք արբանյակը․․․»: