Ռուսական բանակը կիրակի հարվածել է Կիևին
Կիրակի առավոտյան Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակումը, հավանաբար, արևմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումը խափանելու փորձ էր: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության հայտարարության մեջ։
Հունիսի 5-ի առավոտյան ռուսական օդային թեւավոր հրթիռները հարվածել են երկաթուղային ենթակառուցվածքին, հավանաբար փորձելով խափանել արևմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումը ուկրաինական առաջնագծի ստորաբաժանումներին:
Ինչ վերաբերում է Դոնբասում ընթացող մարտերին, բրիտանական հետախուզությունը նշում է ծանր մարտեր Սևերոդոնեցկում և ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Սլովյանսկ՝ ուկրաինական ուժերին շրջապատելու փորձերի շրջանակներում: