«Ռոսավիացիան» երկարաձգել է արգելքը Ռուսաստանի հարավում օդանավակայաններ թռիչքներ իրականացնելու համար
Ռուսաստանի 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022 թվականի հունիսի 12-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնում է «Ռոսավիացիան»։
Գործակալությունը նշում է՝ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններ։
Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղեւորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։