Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը մեծացրել է ակտիվությունը Դոնբասի երկնքում
«Ռուսական օդային ակտիվությունը շարունակում է բարձր մնալ Դոնբասի տարածքներում, քանի որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում ինչպես կառավարվող, այնպես էլ չկառավարվող զինամթերքի օգտագործմամբ:
Այնուամենայնիվ, ավիացիայի և հրետանու համատեղ օգտագործումը տարածաշրջանում Ռուսաստանի վերջին մարտավարական հաջողությունների հիմնական գործոնն է: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է РБК-Украина-ն։
Թերթը նշում է, որ չկառավարվող զինամթերքի ավելացված օգտագործումը հանգեցրել է Դոնբասի բնակավայրերի համատարած ավերածություններին և գրեթե անկասկած առաջացրել է զգալի կողմնակի վնասներ և քաղաքացիական զոհեր։