Ադրբեջանում անցկացվում են հերթական զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարական վարժանքներ՝ ուղիղ կրակով։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական կայքերից։
Զորավարժություններին ներգրավված մոտոհրաձգային, հրետանային և զրահատանկային ստորաբաժանումները, համագործակցելով, ոչնչացրել են կեղծ հակառակորդի սցենարին համապատասխան հայտնաբերված թիրախները։