Ի վերջո, կարելի է գնալ հանրահավաքի ոչ թե ինչ-որ մեկի կողքին կանգնելու, այլ սեփական երկրի համար․ Հոխիկյան
Թեպետ ես պարբերաբար նշում եմ մարդկանց անուններ, որոնց ներկայությունը ընդդիմության շարքերում խանգարում է մեծ թվով ցուցարարների միավորվելուն, բայց հանուն արդարության պետք է նաև նշել մարդկանց, որոնք միշտ աչքի են ընկել իրենց դրական վարքով։ Այդ մասին տելեգրամյան ալիքում գրել է լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն ու ավելացրել, որ, ի վերջո, կարելի է գնալ հանրահավաքի ոչ թե ինչ-որ մեկի կողքին կանգնելու, այլ սեփական երկրի համար։