Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին այլ երկրների հետ միասին դառնալ անվտանգության երաշխավորներից մեկը
Ուկրաինան դիմել է Հնդկաստանին՝ իր անվտանգության երաշխավորներից մեկը դառնալու, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու խնդրանքով, հայտնում է The Hindu-ն։
Ըստ թերթի՝ Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին այլ երկրների հետ միասին դառնալ անվտանգության երաշխավորներից մեկը։
«Մենք նաև ակնկալում ենք, որ Հնդկաստանը ակտիվորեն կմասնակցի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։ Ուկրաինան Հնդկաստանից ավելի շատ մարդասիրական օգնություն, դեղամիջոցներ, որոշակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն է ակնկալում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով անանուն դիվանագետին: