ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա զոհ
ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E/F Super Hornet ինքնաթիռն ուրբաթ օրը՝ հունիսի 3-ին, կործանվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոխավե անապատում, հայտնում է ABC-ն։
Նշվում է, որ օդաչուն մահացել է:
Դեպքի վայրում են հրշեջներն ու զինվորականները։ Վթարի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։