Մակրոնը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Այսպիսով, Մակրոնը չի բացառել Ուկրաինա այցը։ Սակայն Ֆրանսիայի ղեկավարը դեռ չի հստակեցրել, թե դա երբ տեղի կունենա։
Ավելի վաղ պետության ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինա կգա ոչ միայն այցի, այլեւ խաղաղության հաստատման հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվել Կիև այցից։ Սակայն Ֆրանսիայի ղեկավարը չի ցանկանում, որ այցը վերածվի ձեւականության։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ուկրաինա էր այցելել Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար Քեթրին Կոլոննան, ով այցելել էր Կիևի մարզի Բուչա քաղաք։