Համաշխարհային տնտեսությունը ցնցումների մեջ․ մասնագետ
Համաշխարհային տնտեսությունը ցնցումների մեջ է, որոնք աննախադեպ կլինեն։ Այս մասին Bloomberg-ի հետ կիսվել է Goldman Sachs ներդրումային բանկի ղեկավար Ջոն Ուոլդրոնը։
«Մենք ակնկալում ենք ավելի կոշտ տնտեսական ժամանակներ», - խոստովանեց նա:
Նմանատիպ կանխատեսում է արել JPMorgan Chase & Co-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը, ով կոչ է արել նախապատրաստվել համաշխարհային տնտեսության մեջ փոթորկին:
Ուոլդրոնը, իր հերթին խոստովանել է, որ գնաճային ռիսկերը և այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող են «ծնկի բերել համաշխարհային տնտեսությունը»։