Ձեռքի և այտոսկրի կոտրվածք ստացած քաղաքացուն ձերբակալել են. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Քննչական մարմինն, ի վերջո, որոշեց ձերբակալել մի քաղաքացու, որն այսօր դարձել էր ոստիկանական վայրագության զոհ՝ ստանալով ձեռքի և այտոսկրի կոտրվածք։ Այս պահին որոշվում է, թե արդյոք նա պետք է տեղափոխվի ՁՊՎ, թե պետք է հոսպիտալացվի ու ստանա ստացիոնար բուժօգնություն»: