Տեսանյութում երևում է, որ թե ցուցարարները, թե ոստիկանները վնասվածքներ ստանում են ոստիկանների կողմից
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և գրել.
Ուշադրություն դարձրեք, թե հատուկ միջոցները ոստիկանությունն ինչպես է կիրառում: Դեմիրճյան փողոցից կրակում են կուրորեն դեպի այն հատվածը, որտեղ միաժամանակ հավաքված են բողոքող քաղաքացիները և ոստիկանները:
Կրակելու պահին ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են, ինչն էլ նշանակում է, որ ոստիկանության կրակահերթից կտուժեն՝ թե ոստիկանները, թե քաղաքացիները: Ահա պատճառներից մեկը, թե ինչի են բազմաթիվ ոստիկաններ ստացել վնասվածքներ: Իշխանությունը փորձում է ոստիկանների վնասվածքները վերագրել ցուցարարներին, մինչդեռ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ երկու կողմերի վնասվածքները հենց ոստիկանության կողմից է պատճառվում: