19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է հրկիզված վիճակում
Հունվարի 9-ին Ստեփանակերտի Ենիկոլոպովա փողոցում հայտնաբերվել է 19-ամյա Դավիթ Եսայանի դին, որը տանից դուրս էր եկել և անհետ կորել դեկտեմբերի 30-ին:
Ինչպես «Արցախպրես»-ին փոխանցեցին մահացածի հարազատները, նրա դին հայտնաբերվել է հրկիզված վիճակում:
Նրանց խոսքով, Դավիթի անհետացման հետ կապված վերջին տեղեկությունը եղել է այն, որ նա տնից (Ենիկալոպովի փողոցի 5 տուն) ոչ հեռու բենզալցակայանից մի քանի լիտր բենզին էր գնել: Իրավապահ մարմինների երկար որոնողական աշխատանքները վերջապես արդյունք են ունեցել վերջին օրերին տեղի ունեցած ձնհալից հետո, երբ բացվել են Դավիթ Եսայանի մարմնի մասունքները:
Ավելի վաղ Դավիթի հայրը՝ Ռաֆայել Եսայանը պատմել էր, որ որդին սիրահարված է եղել մի աղջկա, ով սակայն մերժել էր նրան: Այդ հանգամանքն, ըստ հոր տեղեկության, որդին ծանր էր տարել:
Հիշեցնենք, որ Դավիթ Եսայանը տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ և հաշվառված էր Ստեփանակերտի հոգեբուժական դիսպանսերում: