Ռազմավարական նշանակության օբյեկտները պետք է լինեն ազգային սեփականություն, հակառակ դեպքում՝ ազգը գոյություն ունենալ չի կարող (տեսանյութ)
«Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտը Հայաստանի և Արցախի անկախության ու պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կոմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի հանդեպ։ Այս մասին խնդրով շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների հանդիպմանն ասաց «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։
Հանդիպմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հավատարմագրված դեսպաններ, ճանաչված գիտնականներ, քաղաքական գործիչներ ու հյուրեր արտերկրից։
Հանդիպման ժամանակ հայագետ Արթուր Արմինը խոսեց ազգային ու համամարդկային արժեքների ներդաշնակության մասին։
Տարանջատելով ազգային ու համամարդկային արժեքներն ու ներկայացնելով դրանց նշանակությունը, Արթուր Արմինը խոսեց նաև ազգային պետականությունից ու ազգային ազգային սեփականությունից։
«Ռազմավարական նշանակության օբյեկտները պետք է լինեն ազգային սեփականություն, հակառակ դեպքում՝ ազգը գոյություն ունենալ չի կարող»,-ասաց նա։