Ադրբեջանական բանակում սկսել են հատուկ նշանակության դասընթացներ
Ադրբեջանի ռազմածովային ուժերը ծովայինների համար անցկացնում են «հատուկ նշանակության դասընթաց»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Դասընթացի ընթացքում զինվորականները կատարում են տարբեր առաջադրանքներ ֆիզիկական և հոգեբանական տոկունության համար:
Ծովային հետեւակայինները հաջողությամբ հաղթահարում են բոլոր հանձնարարված խնդիրները, նույնիսկ ամենադժվար պայմաններում՝ օր ու գիշեր:
«Հատուկ նշանակության ուժերի դասընթացը» կտևի մինչև հոկտեմբերի 22-ը։