Նկարահանումների ժամանակ շենքի տանիքից վայր է ընկել ու մահացել «Կենտրոն» TV-ի օպերատորի օգնականը
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Կենտրոն ՀԸ–ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի որդի։ Նախկինում աշխատել է Երկիր Մեդիա ՀԸ-ում։
NEWSPRESS.am-ի խմբագրակազմը ցավակցում է մեր գործընկերոջ հարազատներին և ընկերներին: