Էրդողանի ռազմավարական խնդիրը. Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողություն կիրականացնի 45 կմ խորության վրա և «կազատագրի» 470 բնակավայր
Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նոր սահմանային գործողության անցկացումը Անկարային թույլ կտա վերահսկողություն ապահովել համատեղ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա և նվազագույնի հասցնել հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները, գրում է Türkiye թերթը՝ հղում անելով զինվորականներին և դիվանագիտական աղբյուրներին:
Հրատարակության տվյալներով՝ որոշ վայրերում գործողությունը կիրականացվի 45 կմ խորության վրա և թույլ կտա «ազատագրել» Սիրիայում 470 բնակավայր։
Հրատարակությունը նշում է, որ Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջանների վերահսկողությունը Թուրքիային թույլ կտա ստեղծել 35 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» և կատարել նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի առաջադրած ռազմավարական խնդիրը։