Մոսկվայում սպանվել է հայ գործարար Հովհաննես Կամարյանը
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող տղամարդուն: Սպանվել է գործարար Հովհաննես Կամարյանը, գրում է Mash Telegram ալիքը։
Գործարարի սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները: Կադրերում երևում է, թե ինչպես է մարդասպանը վազում նրա հետևից, խլացուցիչով ատրճանակից կրակում տղամարդու մեջքին, այնուհետև նորից գլխին, իսկ հետո լուսանկարում մարմինն ու փախչում։ Կամարյանին ուղեկցող 21-ամյա Եկատերինա Պ.-ն փախուստի է դիմել։
Հաղորդվում է, որ Կամարյանը կապված է եղել մի քանի խորհրդատվական ընկերությունների հետ։ Նա Հայաստանում հետախուզվում էր ծանր հանցագործության համար: