Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից, ինչը նրանց կարժենա ավելի քիչ, քան հիմա. Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար
Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը, Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում կայացած համաժողովում իր ելույթի ընթացքում հայտարարել է, թե իբր Ադրբեջանը կարող է էներգիայով ապահովել Ղարաբաղում ապրող հայերին, գրում է yerkir.am-ը։
Նա նշել է, որ եթե նման որոշում կայացվի, Ադրբեջանը կարող է դա անել մի քանի ժամվա ընթացքում։
Ըստ ադրբեջանցի փոխնախարարի բարբաջանքի՝ «Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից, ինչը նրանց կարժենա ավելի քիչ, քան հիմա»։
«Գլխավոր նպատակը Ղարաբաղը և օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքները կանաչ գոտի դարձնելն է։ Սա նաև նշանակում է, որ այստեղ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ստացվելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրներից։ Այդ տարածքներում նախատեսվում է գազ կիրառել»,- ասել է Սոլթանովը։