Ագարակ քաղաքում հրդեհ է բռնկվել ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված բեռնատարում
Սյունիքի մարզում, այսօր, հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ագարակ քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։