Պեսկովը խոսել է Դոնբասի՝ Ռուսաստանի Դաշնություն մտնելու վերաբերյալ հանրաքվեի մասին
Դոնբասի՝ Ռուսաստանի Դաշնություն մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ներկայիս պայմաններում դժվար թե հնարավոր լինի, նախ պետք է ապահովել հանրապետությունների անվտանգությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանրաքվեների վերաբերյալ որոշումներ կայացնելը Կրեմլում չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ այդ տարածքներում ապրող մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Նախ, դա պետք է լինի այս մարդկանց որոշումը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Սլուցկու հայտարարությունը և պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման սցենարներ են քննարկվում Կրեմլում և ինչպես են վերաբերվում նման նախաձեռնություններին։