Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան ունի միջուկային զենք ստեղծելու համար
ՄԱԿ-ի միջուկային ծրագրի նախկին տեսուչ Դեյվիդ Օլբրայթն ասել է, որ Թեհրանն ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան՝ զենք ստեղծելու համար, պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ռումբ ստեղծելու համար, հաղորդում է Cursor-ը։
Օլբրայթը, ով 1990-ականներին ծառայում էր որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչ, այս խոսքերն ասել է Iran International լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Իրանը հասել է մի կրիտիկական շրջանի, որտեղ բեկման ժամանակը զրոյական է։ Եվ դա նշանակում է, որ նա այժմ ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան միջուկային զենք ստեղծելու համար»,- ասել է Օլբրայթը: